Պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ մարդ պետք է ազատվի աշխատանքից․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանն ավագանու նիստի ժամանակ ասաց, որ քաղաքացին ահազանգել է կենտրոն վարչական շրջան և անհարգալից արձագանք ստացել։

«Աբովյան 37-ից ահազանգ են տվել, որ շինբարեկարգման արդյուքում անորակ հատված կա և եզրաքարը սուր է, երեք մեքենա մեկ շաբաթում անվադողը ճղել է։ Ահազանգող քաղաքացուն վարչական շրջանից ասել են՝ կին արմատի հետ ի՞նչ շինարարություն քննարկենք։ Ուզում եմ հասկանալ՝ քարանձավա՞յին բարքեր են Կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան մեր համայնքապետարանում աշխատողներ, որոնք պատրաստ չեն կանանց հետ քննարկել վարչական շրջանին վերաբերող այս կամ այն հարցը, ապա թող իմանան, որ քննարկելու են կին ավագանու անդամի հետ և շատ ավելի կոշտ», – ասաց Աբգարյանը։

Ավինյանը արձագանքեց Աբգարյանին՝ հաստատելով, որ քարանձավային մտածելակերպով մարդիկ առհասարակ անելիք չունեն Երևանի քաղաքապետարանում կամ վարչական շրջաններում։

«Եթե նմանատիպ բան է տեղի ունեցել, ապա ակնկալում է, որ մարդ պետք է ազատվի աշխատանքից, պարո՛ն Պետոյան»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։