Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Խոցված անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Քիշնևի «Պորտ Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, հայտարարել է Մոլդովայի ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը։ Հայտնի չէ, թե ով է արձակել անօդաչու թռչող սարքը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ԱԹՍ-ն նկատվել է տեղական ժամանակով 11:20-ի սահմաններում: Օբյեկտի մասին ականատեսն է հայտնել ոստիկանություն։ Դեպքի վայր են ժամանել Տեխնիկական, քրեական և դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի պայթուցիկ նյութերի բաժնի մասնագետները՝ վայրն ուսումնասիրելու համար։

Նոյեմբերի 10-ին Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Նովի Բորոսենի և Ֆիրլեդենի գյուղերի տարածքում ընկած երկու անօդաչու թռչող սարք հայտնաբերելու մասին։ Պարզվել է, որ դրանք առանց պայթուցիկ նյութերի են եղել։

Մոլդովայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անօդաչու սարքերը պատկանում են Ռուսաստանին։ Նոյեմբերի 12-ին Քիշնևից 20 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է երրորդ անօդաչուն։

Հանրապետությունում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա է հանձնվել։ Նա պնդում է, որ անօդաչու թռչող սարքի պատկանելությունը Ռուսաստանին չի հաստատվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի