Արցախի չորս համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 46.6 %։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԿԸՀ-ն։ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 346 ընտրող կամ ընտրողների 46.6 %-ը:

