ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը: Այս առաջարկով դիմում եմ նաև մեր հզոր Սփյուռքի …