Փաշինյանի նահանջը ժողովրդավարությունից. հինգ ժամանոց նախկին ասուլիսներն ու ներկա վախերը լրագրողներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը վարչապետության երրորդ տարում ավելի ու ավելի է հեռանում իր իսկ հռչակած սկզբունքներից։ Երեկ երեկոյան Փաշինյանի հեռակա, պայմանական ասած, մամուլի ասուլիսից հետո նման գնահատականներ են հնչեցնում լրագրողական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները:

2019 թվականին Մատենադարանում հրավիրված և շուրջ հինգ ժամ տևած մամուլի ասուլիսից հետո Փաշինյանը դժգոհում է՝ լրագրողներն իր անվան հետ կապվող աղմկահարույց թեմաներիից քիչ հարցեր են տալիս: Փաշինյանի այս հայտարարությունից երկու տարի անց լրագրողներն են դժգոհում՝ վարչապետին ուղիղ հարցեր տալու հնարավորություն չունեն:

Լրագրողները խորը մտահոգություն են հայտնում․ նախ՝ ինչո՞ւ վարչապետը ասուլիս չի հրավիրում, և հետո՝ եթե հեռավար, առանց հետադարձ կապի ֆորմատ է ընտրում, ինչո՞ւ հարցերին հստակ պատասխաններ չի տալիս:

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, չպատասխանեց նաև Factor TV-ի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացով վերականգնելու, ինչես նաև ռուսական կողմից ստացված առաջարկները չհրապարակելու պատճառների մասին հարցին։

Բաց, թափանցիկ և հաշվետու աշխատելու խոստումներ տված, և ինչպես ինքը՝ Փաշինյանը կասեր՝ երրորդ Հանրապետության ամենաժողովրդավար կառավարության ղեկավարը հետպատերազմական ճգնաժամային շրջանում խուսափում է դեմ առ դեմ հանդիպել լրագրողներին ու պատասխանել նրանց ոչ ցանկալի հարցերին:

Արցախյան պատերազմում պարտված լինելու հանգամա՞նքն է Փաշինյանին ստիպում չհանդիպել լրագրողներին: ԽԱՊԿ-ի ղեկավար Աշոտ Մելիքյանի խոսքով՝ պարտության փաստը չպետք է լրագրողների հետ չհանդիպելու պատճառ դառնա:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը հիշում է՝ ժողովրդի ցանկությամբ վարչապետ դարձած Փաշինյանը ոչ վաղ անցյալում՝ մինչ արցախյան պատերազմը, ոչ միայն մի քանի ժամանոց ասուլիսներ էր հրավիրում, այլև ուղիղ եթերների միջոցով ամենշաբաթյա զրույցեր էր ունենում քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հարցերին, երբեմն նաև զանգահարում նրանց բնակարան:

Նիկոլ Փաշինյանի նախօրեի առցանց ասուլիսը տևեց երկու ժամ: Ուղիղ հեռարձակման ամբողջ ընթացքում քաղաքացիները զրկված էին Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում մեկնաբանություններ գրելու հնարավորությունից։

Նիկոլ Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսը հրավիրել է շուրջ երկու տարի առաջ՝ 2020 թվականի հունվարին, Կապան քաղաքում: Կապանն այժմ սահմանամերձ բնակավայր է դարձել՝ հայտնվելով  ադրբեջանական դիպուկահարների վերահսկողության տակ: Փաշինյանը, ըստ հրապարակված կադրերի, Սյունիք է մեկնում ռուսական կողմի ուղեկցությամբ և բարդ է պատկերացնել՝ արդյո՞ք նա մի քանի ժամ շարունակվող ասուլիսներ կհրավիրի, այն էլ՝ Կապանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան