Վրաստանը վերահաստատել է, որ չի դիտարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հնարավորությունը

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում «3+3» բանակցային ձևաչափին մասնակցության հնարավորությունը։ Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի բանակցությունների արդյունքներով հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպիսին է վրացական կողմի վերաբերմունքը նոր տարածաշրջանային «3+3» խորհրդատվական մեխանիզմի և այս համատեքստում կոնկրետ միջոցառումների շուրջ, որին Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է, որ վրացական կողմը չի դիտարկում նշյալ նախաձեռնությունում մասնակցության հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք՝ ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ նախարարն էր հայտարարել, որ Թբիլիսին չի մասնակցի այդ ձևաչափին։

Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Իրան, ՌԴ, Թուրքիա) ընդգրկող «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությամբ հանդես են գալիս Թուրքիան և Ադրբեջանը։ Թուրք-ադրբեջանական այս նախաձեռնությանն ակտիվորեն աջակցում է ՌԴ-ն։

Էմմա Չոբանյան