Պուտինի հատուկ ներկայացուցիչը հայտնել է Արցախի գրավյալ հայկական Շուշի այցելելու մտադրության մասին

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը մտադիր է 2022 թվականի գարնանը կամ ամռանը այցելել Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք։ «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Շվիդկոյը նշել է, որ իր համար այդ այցը լինելու է շատ կարևոր իրադարձություն։

«Առաջին անգամ ես եղել եմ Շուշիում 2009 թվականին Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ՝ երեք դեսպանների առաքելության շրջանակում։ Այն ժամանակ մենք ձգտում էինք Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակության միջև երկխոսության ինչ-որ ուղիներ գտնել»,- ասել է Շվիդկոյը։

Նշենք, որ Շվիդկոյը ժամանել է Բաքու՝ մասնակցելու «Նիզամի Գյանջևի՝ կամուրջ մշակույթների միջև» թեմայով միջազգային ֆորումին, որը մեկնարկել է այսօր և շարունակվելու է մինչև նոյեմբերի 26-ը։

Հավելենք, որ Միխայիլ Շվիդկոյը ՌԴ-ում ադրբեջանական լոբբինգի հայտնի ներկայացուցիչներից է։

Ի դեպ, վերջերս հայկական Շուշի էր այցելել ռուսական քաղաքագետների, պատգամավորների, փորձագետների մի պատվիրակություն և ադրբեջանական կողմի հետ կոնֆերանս անցկացրել։

Էմմա Չոբանյան