Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության նախագահ Մագդալենա Անդերսոնը դարձել է առաջին կինը, ով ընտրվել է Շվեդիայի վարչապետի պաշտոնում։ Ի պաշտպանություն 54-ամյա Անդերսոնի քվեարկել է 117 պատգամավոր, դեմ՝ 174, ձեռնպահ՝ 57։ Հաղթելու համար նրան բավական էր, որ Ռիկսդագի անդամների մեծամասնությունը, այսինքն՝ 349 պատգամավորներից առնվազն 175-ը դեմ չքվեարկեին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Անդերսոնի՝ Շվեդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում …

