Մագդալենա Անդերսոնը դարձել է Շվեդիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության նախագահ Մագդալենա Անդերսոնը դարձել է առաջին կինը, ով ընտրվել է Շվեդիայի վարչապետի պաշտոնում։ Ի պաշտպանություն 54-ամյա Անդերսոնի քվեարկել է 117 պատգամավոր, դեմ՝ 174, ձեռնպահ՝ 57։ Հաղթելու համար նրան բավական էր, որ Ռիկսդագի անդամների մեծամասնությունը, այսինքն՝ 349 պատգամավորներից առնվազն 175-ը դեմ չքվեարկեին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Անդերսոնի՝ Շվեդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելուն նախորդել են բարդ բանակցություններ։ Մինչ այժմ Մագդալենա Անդերսոնը ղեկավարում էր Ֆինանսների նախարարությունը։ Վարչապետի պաշտոնում Անդերսոնի նախորդը՝ սոցիալ-դեմոկրատ Ստեֆան Լյովենը, օգոստոսին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ յոթ տարի կառավարության ղեկավար լինելուց հետո: Նոյեմբերի սկզբին Սոցիալ-դեմոկրատները Անդերսոնին ընտրեցին կուսակցության նախագահ։

Լյովենի հրաժարականն Անդերսոնին հնարավորություն տվեց ամրապնդել իր դիրքերը 2022 թվականի ամառվա վերջին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ։

Անդերսոնը Լյովենից ժառանգել է մի շարք լուրջ խնդիրներ, այդ թվում՝ կորոնավիրուսի հետ կապված բարդ իրավիճակը՝ պայմանավորված համաճարակի դեմ շվեդական իշխանությունների պայքարի համեմատաբար մեղմ միջոցներով, ինչպես նաև գանգստերների մասնակցությամբ հանցավորության մակարդակի աճով։

Տաթև Ֆռանգյան