Կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը առաջնահերթություն է․ փոխնախարար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացումն ու կատարելագործումը» կլոր սեղանների շարքի ամփոփիչ միջոցառմանը, որն անցկացվել է «Աշխատուժի զարգացում. կրթությունը՝ նախակրթարանից մինչև բուհ» թեմայով: Կլոր սեղանների շարքը կազմակերպել էին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (Ամերիկյան խորհուրդներ) հայաստանյան գրասենյակը և Ամերիկայի առևտրի պալատը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, քանի որ ներկայում ԿԳՄՍ նախարարությունը կրթական բարեփոխումների ակտիվ փուլում է, ընդ որում՝ հաշվի են առնվում նաև աշխատաշուկայի պահանջները: «Մեզ համար կարևոր է լսել ներկաների կարծիքը, քանի որ Ամերիկայի առևտրի պալատը ներառում է շուրջ 140 կառույցներ, հետևաբար ակնկալում ենք բիզնեսի և քաղաքացիական հասարակության առաջարկություններն ու նկատառումները իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Ակնհայտ է, որ ներկայում առկա է կրթություն-աշխատաշուկա կապի որոշակի խզվածություն: Այդ առումով՝ խնդիրը միջգերատեսչական համագործակցության տիրույթում է գտնվում և առկա են Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի ու ԿԳՄՍ նախարարությունների համագործակցություն և համատեղ ջանքեր՝ համապատասխանաբար տնտեսության համար անհրաժեշտ որակյալ կադրերի ապահովման, գործազրկության դեմ պայքարի, աշխատաշուկայի ներկա և կանխատեսելի կարիքների համար համապատասխան կրթության ապահովման խնդիրները հասցեագրելու համար:

Փոխնախարարը այս համատեքստում առանձնացրեց մի շարք կարևոր բաղադրիչներ. դրանք են կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցումը աշխատաշուկայի պահանջներին, աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպումը, մասնագիտական կողմնորոշման կազմակերպման հարցը, ոչ ֆորմալ կրթության զարգացումը, աշխատաշուկայի ներկա և կանխատեսելիք կարիքների գնահատումը, աշխատաշուկայի կարիքների կարևորումը պետության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ բուհական և հետբուհական կրթության տեղերի որոշման մեջ և այլն: Հանգամանորեն ներկայացվեցին յուրաքանչյուր ուղղությամբ տարվող աշխատանքները:

Արթուր Մարտիրոսյանի ելույթից հետո ներկաները նրան մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման, ներառական կրթության և քաղաքացիական հասարակության ներգրավման խնդիրներին:

Նշենք, որ անցկացված կլոր սեղանների նպատակն էր համախմբել մասնագիտական կադրերի պատրաստման և զարգացման գործընթացում ներառված առանցքային դերակատարներին, ձևավորել երկխոսության հարթակ և քննարկում ծավալել առկա խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ, ստեղծել համագործակցային կապեր:

Կլոր սեղանների ընթացքում ուսումնական հաստատությունների և Ամերիկայի առևտրի պալատի ընկերությունների ներկայացուցիչներին, ամերիկյան կրթական ծրագրերի շրջանավարտներին հնարավորություն է տրվել արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտելու 21-րդ դարի աշխատուժի կարիքները Հայաստանում: