Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մթերման ընթացքում առաջացած խնդիրների քննարկման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ …

