Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարճատև աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Սա երկու ղեկավարների արդեն չորրորդ դեմառդեմ հանդիպումն է այս տարվա ընթացքում: Փաշինյան – Պուտին բանակցությունների այս ձևաչափը ենթադրում Է զրույց և աշխատանքային ճաշ:

