Ադրբեջանը շարունակելու է միջազգային ատյաններում Հայաստանի դեմ հայցեր ներկայացնել

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան այսօր կրկին ադրբեջանական քարոզչամեքենայի հայտնի թեզերն է հնչեցրել՝ նշելով, որ «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը» և հիմա պետք է միջազգային հանրությանը հասցնել «ադրբեջանական ճշմարտությունները»,-գրում են տեղական լրատվամիջոցները։

Աբդուլաևան, ինչպես միշտ, անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Հայերի կողմից իրականացված յուրաքանչյուր «հանցագործություն» փաստագրվում և հասցվում է միջազգային համապատասխան կառույցներին։ Աշխատանք է տարվում այս ուղղությամբ, որ «հանցագործությունները» ներկայացվեն միջազգային մակարդակով Հայաստանի դեմ դատական հայցերի տեսքով։ Աշխատանքը շարունակվում է հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցի շրջանակում։ Շարունակվում է սեպտեմբերին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկած գործի ընթացքը։ Սա վերջը չէ։ Հայցերի ներկայացման աշխատանքը շարունակվելու է։ Դա շատ կարևոր է, առաջին հերթին՝ միջազգային արդարադատության ապահովման համար»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրեջանը մշտապես հայտարարում է, որ միջազգային ատյաններում տարբեր դատական հայցեր է ներկայացնելու Հայաստանի դեմ, սակայն դեռևս միայն հակընդդեմ հայցերով պատասխանում է Երևանի դիմումներին։

Հավելենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։

Էմմա Չոբանյան