ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի տեղեկություն:

