ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը դելիմիտացված և դեմարկացված չէ, բայց պետական սահման գոյություն ունի․ Փաշինյանի խոսքը Սոչիի եռակողմ հանդիպմանը

Լուրեր

17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի և այս հանդիպման կազմակերպման համար: Բայց մինչ այսօրվա օրակարգին անցնելը` թույլ տվեք իմ և հայ ժողովրդի անունից ցավակցել Ձեզ Կուզբասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, զոհվել են բազմաթիվ մարդիկ, և ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել զոհերի բոլոր ընտանիքներին ու հարազատներին:

Ակնհայտ է Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության դերը նախորդ տարվա պատերազմը կանգնեցնելու գործում: Նոյեմբերի 9-ից հետո ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքի երկայնքով: Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները, Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, բայց ցանկանում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակը ոչ այնքան կայուն է, որքան կցանկանայինք:

Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո մի քանի տասնյակ մարդ է մահացել երկու կողմերից էլ, դեպքերը տեղի են ունենում և Լեռնային Ղարաբաղում, և այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացիորեն ունենք ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին ևս: Մեր գնահատականն այնպիսին է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դելիմիտացված և դեմարկացված չէ, բայց պետական սահման գոյություն ունի և դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է:

Ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե փաստացի բոլոր կետերը, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, արդեն իրականացվել են: Դուք գիտեք, և դա մենք բազմիցս քննարկել ենք Ձեզ հետ, և ուղիղ, և հեռախոսով, որ առկա է նաև ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը: Դա շատ կարևոր հումանիտար հարց է, և ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել ենք ոչ նրա համար, որպեսզի միայն հնչեցնենք խնդիրները, այլ նաև խոսենք և քննարկենք այն խնդիրները, որոնք առկա են:

Ես նույնպես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: Բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն հետաքրքրված ենք այդ հարցերի լուծմամբ: Հույս ունեմ, որ այսօր այս քննարկումները, բոլոր հարցերը մենք կքննարկենք, և Դուք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հիշատակեցիք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, և հենց նոր Ադրբեջանի նախագահը հիշատակեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին, իհարկե, մենք դրանում նույնպես հետաքրքրված ենք: Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բայց կարծում եմ, որ շատ հարցեր կարող ենք և պետք է քննարկել և լուծել եռակողմ ֆորմատով, երկկողմ ֆորմատով:

Ես պետք է ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև արդեն ուրվագծվում են նաև ուղիղ կապեր և կարծում եմ, որ դա նույնպես պետք է ընդգծել ոչ այնքան լավ և պոզիտիվ նյուանսների ֆոնին: Այդ պոզիտիվ նյուանսները նույնպես պետք է ընդգծել: Եվ ամենակարևորը, ցանկանում եմ կրկնել, կարծում եմ, որ այսօրվա հանդիպման գլխավոր նպատակն է ոչ միայն բարձրաձայնել ինչ-որ խնդիրների առկայության և բացակայության մասին, այլ գլխավորն այն է, որ այսօր մենք կարողանանք գալ կոնկրետ կամ որքանով հնարավոր է կոնկրետ որոշումների տարածաշրջանում` Հարավային Կովկասում կայունության համար, քանի որ մեր պատասխանատվությունն է` խաղաղությունը, կայունությունը և մարդկանց անվտանգությունը»: