Դիտավորյալ ու համակարգային չեն եղել․ Ալիևը՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տարածքներում սադրանքների մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղպահ զորախմբի վերահսկողության ներքո տարածքներում սադրանքները դիտավորյալ չեն եղել և համակարգային բնույթ չեն կրում։

«Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, լուրջ միջադեպեր, դիտավորյալ սադրանքներ չեն եղել։ Դիտարկված առանձին դեպքերը համակարգային չեն եղել։ Ուստի, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբին լավ ծառայության համար, այն բանի համար, որ նրանք ապահովում են անվտանգությունը տարածաշրջանում»,- ասել է Ալիևը։

Բաքուն բարձր է գնահատում Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցում, հավելել է նա։

«Մենք նաև բարձր ենք գնահատում այս հարցում աջակցությունը, այդ թվում՝ խորհրդատվական: Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը չի սահմանազատվել, ուստի մենք բազմիցս հայտնել ենք, որ պատրաստ ենք սկսել հրատապ սահմանազատման գործընթաց»,- ասել է Ալիևը։

Տաթև Ֆռանգյան