Այսօր առավոտյան մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը վայրէջք կատարեց Սոչիի միջազգային օդանավակայանում: Փաշինյանին այսօր Սոչի է ուղեկցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ներգրավված է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման քննարկումներում՝ ռուսական և ադրբեջանական կողմերի հետ: Կառավարական պատվիրակության կազմում է նաև վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը: Թաշչյանը, ըստ …

