Գույքի բռնագրավումը՝ որպես «ծայրահեղականների» դեմ պայքարի նոր միջոց Բելառուսում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բելառուսի իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել բռնաճնշումները և նոր ուղիներ են առաջարկում՝ հակառակորդների վրա ճնշում գործադրելու համար։ Այսպես՝ վերջերս Բելառուսում հանդես են եկել «ծայրահեղական կողմնորոշմամբ» հանցագործություն կատարած անձանցից գույքը բռնագրավելու առաջարկով։ Հաշվի առնելով, որ միայն 2021 թվականի հուլիսին իշխանությունները հայտնել են ծայրահեղականության հետ կապված ավելի քան 4,2 հազար դեպքերի մասին, այս նախաձեռնությունը կարող է ազդել բազմաթիվ բելառուսների վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը (ГУБОПиК), որը վերջերս հաճախ է հանդես եկել տարբեր ռեպրեսիվ նախաձեռնություններով, առաջարկել է բռնագրավել «անցանկալի» քաղաքացիների գույքը։ Այս մասին նոյեմբերի 23-ին «Մինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է ГУБОПиК-ի ղեկավար Անդրեյ Պարշինը։

Նա հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը մյուս պետական մարմինների հետ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ է նախապատրաստում, որոնք ուղղված են պետության ազգային անվտանգության ապահովմանը։ Դրանց թվում է նաև «ծայրահեղականներին» քաղաքացիությունից զրկելը, ինչն արդեն վաղուց է քննարկվում Բելառուսում, իշխանությունների կողմից ծայրահեղական ճանաչված ինտերնետային ռեսուրսներին բաժանորդագրվելու դեպքում վարչական պատասխանատվությունը, ինչպես նաև «ծայրահեղականներից» ունեցվածքը խլելու նոր առաջարկը։

«Անհրաժեշտ ենք համարում նաև ծայրահեղական ուղղվածություն ունեցող հանցագործությունների համար, որպես հավելյալ պատիժ, ողջ ունեցվածքի առգրավում կիրառել»,- ասել է ГУБОПиК-ի ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան