ԱՀ խորհրդարանի նախագահն ընդունել է հ/կ-ների և հանրային գործիչների ներկայացուցիչներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Նոյեմբերի 26-ին ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպել է Արցախի հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Նախքան հանդիպման բուն թեմային անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 3 պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։

Հանդիպման նպատակն օրերս հասարակական կազմակերպությունների՝ ՌԴ նախագահ Վ․Վ․ Պուտինին ուղղված բաց նամակի և նամակի ներքո ստորագրած հասարակական կազմակերպությունների անդամների հասցեին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հնչեցրած վիրավորական արտահայտությունների բողոք- քննարկումն էր։

Նոյեմբերի 12-ին 3 տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և հանրային գործիչների ստորագրությամբ հրապարակվել էր բաց նամակ՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակում մասնավորապես նշվում էր խաղաղապահ առաքելության իրականացրած ջանքերի, ռազմական գործողությունների դադարեցման գործում ՌԴ նախագահի անձնական միջամտության, Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սադրանքների, դրանց հետևանքների և պատժիչ հավելյալ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։

Նամակի բովանդակությունը ԱԺ պատգամավոր Մ․ Հակոբյանը 168․ am կայքին տված հարցազրույցում որակել էր որպես պոպուլիստական և բեմականացված գործունեություն, ինչպես նաև ստորագրածներին անվանել էր «նախագահ Արայիկ Հարությունյանի սեփականություն և իշխանության կողմից դրված կաթսայից կերակրվողներ»։

Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայցուցիչներն իրենց վրդովմունքն ու զայրույթն են հայտնել պատգամավորի հնչեցրած վիրավորական, զրպարտիչ արտահայտությունների համար և պահանջել են պատգամավորի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելը։  «Ես անգամ իմ ծնողների սեփականությունը ինձ չեմ համարում, ուր մեկ ուրիշի սեփականությունը լինեմ։Պատգամավորը, ինչպես հրապարակայնորեն վիրավորանք ու զրպարտանք է ուղղել մեր հասցեին,այնպես էլ թող հրապարակավ ներողություն խնդրի», – պնդել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամ Գարիկ Գրիգորյանը։

Հանդիպման մասնակիցները գտնում են, որ անձի նկատմամբ զրպարտանքն և վիրավորանքը ժամանակն է քրեականացվելու։

Աժ նախագահն առաջարկել է հանդիպում կազմակերպել «Արդարություն» խմբակցության անդամների հետ և առկա խնդրին տալ համապատասխան լուծում։

Արթուր Թովմասյանը հանդուրժողոկանության, համերաշխության և զսպվածության հորդորներ է տվել։