ՌԴ-ի մատաղացուն ենք՝ զոհաբերել է մեզ՝ լավություն արել ուրիշին․ նստել-գրկել ենք՝ մեր շահերին հակառակ․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Հելսինկյան ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

-Տիկի՛ն Կարապետյանց, հասարակական որոշակի լարվածություն կա պատերազմից մեկ տարի հետո՝ գերիները չեն վերադարձվել, այսօր՝ միայն երկուսը, սահմանին պարբերաբար արյուն է թափվում։ Ադրբեջանը խաղում է մեր նյարդերի և ինքնասիրության հետ, ի վերջո՝ կյանքը չի վերադառնում նախկին տեմպին։ Ինչո՞ւ պատասխան չի ստանում «ի՞նչ է լինելու հետո» հարցը։ 

-Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք այդպիսի կանխատեսում անելու համար ելակետային տվյալներ պիտի ունենանք, իմանանք, թե ինչի շուրջ են խոսում, բանակցում և ինչ պահանջներ կան ներկայացված մեր պետությանը դրսից, տարատեսակ խաղացողներն ի՞նչ ակնկալիքներ ունեն այս պայմաններում։ Ցավոք, չկան այդ ելակետային տվյալները, և սա այն բացառիկ իրավիճակներից է, երբ կանխատեսելը զրոյական արդյունավետություն կարող է ունենալ։ Մենք ունեցել ենք ծանր իրավիճակներ, բայց նվազագույն կանխատեսումներ հաստատ կարողացել ենք ապահովել։

-Հայաստանյան իրավապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում էին, որ բանակում կոռուպցիայի մեծ ծավալ կա, անպատիժ են մնում իրավունքների խախտումները, ինչը կասկածի տակ էր դնում մեր անվտանգությունը։ Նախկին իշխանությունները, փոխանակ լուծումներ գտնեին առկա պրոբլեմներին, թիրախավորում էին իրավապաշտպաններին։ Ինչո՞ւ այդ պրոբլեմները լուծում չէին ստանում։ 

-Մենք խոսում էինք ինքնասպանությունների մեծ թվերի, բռնությունների մասին։ Խնդիրն այն էր, որ համակարգը հիվանդ էր։ Եվ և երբ մենք ասում էինք, որ կան ստորաբաժանումներ, որտեղ մինիմումի է հասցված բացասական բարքերը կամ մինիմումի է հասել, բայց կային և զորամասեր, որտեղից անընդհատ գալիս էին բռնության, զոհերի, ինքնասպանության դեպքերի մասին ահազանգեր, ինչը խոսում է նրա մասին, որ ինչ-որ մի տեղ կարգապահ բանակ է, իսկ ինչ-որ մի հատվածում մենք հիվանդություն ունենք։ Եվ եթե ուշադրություն դարձնենք և հետաքրքրվենք, կիմանանք՝ ադրբեջանական կողմն իր հուժկու հարվածը սկսել է այն ուղղություններով, որտեղից մենք ունեցել ենք ամենաթույլ ու ամենաշատ դեպքերը մարդու իրավունքների ոտնահարումների։

-Արտաքին գործոնները ևս անդրադառնում են մեր կյանքի ընթացքի, պետության կայացման վրա։ Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետությունը մի ոտքով Լուկաշենկոյի և Պուտինի, այլ բռնապետերի հետ տարատեսակ ակումբներում է, որոնք թեև դաշնակից են, բայց շնորհավորում են ՀՀ-ի թշնամուն հաղթանակի առիթով։ Մյուս ոտքով դու գնում ես Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու, ուր չկան առաջին ակումբի անդամները՝ որպես բռնապետական երկրներ։ Ինչո՞ւ ՀՀ-ն այդ ընտրությունը չի կատարում՝ կա՛մ ժողովրդավարական ես, կա՛մ բռնապետական։ Ինչո՞ւ կա այս պրոբլեմը։

-Որովհետև մեր հանրությանը չենք կարողանում բացատրել, գուցե, մեր մեղքի բաժինն էլ կա, չնայած մեր ներուժն այդքան էլ մեծ չի՝ քաղհասարակության, որ բացատրենք՝ չկա ավելի բարձր արժեք, քան անկախությունն ու ինքնիշխանությունը։ Եթե կորցնում ես քո ինքնիշխանությունը, քո փոխարեն որոշելու են ուրիշները։ Ում հետ ես դու ընկերություն անում, դրանից է կախված՝ ինչպիսին կլինի քո ինքնիշխանությունը և ինչ խաղի կանոններ կգործեն տվյալ տարածքում։ Սա այն հարցերից է, որ միայն Փաշինյանին մեղադրել չի կարելի, սա նոր ճանապարհ չի, երկար ենք սրան գնացել։ Քաղում ենք այն դառը պտուղները, որ Փաշինյանը ժառանգություն է ստացել նախորդներից։

Մենք ռազմական, տնտեսական, քաղաքական կախվածության մեջ ենք գտնվում, որ չենք կարողանում ճիշտ ուղղությամբ շարժվել։ Ամենակարևոր բանն է՝ մենք ի՞նչ ենք ուզում․ եթե ուզում ենք տոտալիտար երկիր, ուր Ստալինը կամ Պուտինը ձեռքը խփեր սեղանին, բոլորին փռեր պատերին, սկզբունքորեն դա կարող ենք ընտրել, հիմա երկվության վիճակում չենք հասկանում՝ ինչ ենք անում։ Մենք անվստահելի ենք ՌԴ-ի համար։ Անվստահելի պարտնյոր ենք Արևմուտքի համար, որովհետև ինչ էլ լինի, ՌԴ-ին գրկած նստում ենք՝ մեր շահերին հակառակ, մեր զարգացման և հետաքրքրություններին հակառակ՝ գտնվում ենք ԱՊՀ-ում և ԵՏՄ-ում, ՌԴ-ի մատաղացուն ենք՝ զոհաբերել է մեզ, լավություն արել ուրիշին․ նստել-գրկել ենք՝ մեր շահերին հակառակ։ Չիմանալու արդյունք է սա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան