9 մլն ՀՀ դրամ ընտրակաշառք տալու փորձի համար որպես մեղադրյալ ներգրավված Արմավիրի նախկին քաղաքապետի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է: Ընդհանուր առմամբ ընտրական հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել 75 անձի. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության …

