Վրաստանի տեղը «3+3»-ում կպահվի այնքան, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցել քննարկումներին․ Ռուդենկո

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումների անցկացումը «ոչ երկարաժամկետ հեռանկարի հարց է»։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Դեռ ընթանում է այդ հարցերի մշակումը, պետք է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Երբ այն ձեռք բերվի, մենք կհայտարարենք, թե որտեղ այն տեղի կունենա։ Մենք հույս ունենք, որ այդ հարցը կարճաժամկետ հեռանկարի հարց է»,-ասել է նա։

Ըստ Ռուդենկոյի՝ Հարավային Կովկասի 3 երկրների և ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի մասնակցությամբ «3+3» ձևաչափում Վրաստանի տեղը պահվելու է այնքան ժամանակ, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցել նման քննարկումներին։

«Մենք բաց ենք այդ գործընթացում Վրաստանի մասնակցության համար։ Եթե նման հանդիպում տեղի ունենա, կան պլաններ՝ հանդիպում անցկացնել 6 երկրներից մեկի մայրաքաղաքում։ Եթե Վրաստանը չհաստատի մասնակցելու պատրաստակամությունը, Վրաստանի համար աթոռը կմնա ազատ։ Երբ Վրաստանը անհրաժեշտ համարի, երբ հասունանա դրա համար, կլինի գործընթացի լիիրավ մասնակիցը»,- ասել է Ռուդենկոն։

Նշենք, որ օրերս Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի բանակցություններից հետո Թբիլիսին հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում «3+3» բանակցային ձևաչափին մասնակցության հնարավորությունը։

Ավելի վաղ էլ Վրաստանի ԱԳ նախարարն էր հայտարարել, որ Թբիլիսին չի մասնակցի այդ ձևաչափին։

Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Իրան, ՌԴ, Թուրքիա) ընդգրկող «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությամբ հանդես են գալիս Թուրքիան և Ադրբեջանը։ Թուրք-ադրբեջանական այս նախաձեռնությանն ակտիվորեն աջակցում է ՌԴ-ն։

Էմմա Չոբանյան