Զելենսկին հայտարարել է ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հեղաշրջում նախապատրաստելու տեղեկությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել Ուկրաինայի որոշ շրջանակների և Ռուսաստանի միջև Ուկրաինայում պետական հեղաշրջման շուրջ քննարկումների մասին, որին պետք է մասնակցի նաև գործարար Ռինատ Ախմետովը։ ՈւՆԻԱՆ-ի հաղորդմամբ՝ այս մասին Զելենսկին հայտարարել է «30 հարց Ուկրաինայի նախագահին» ասուլիսի ժամանակ։

«Կարող եմ անմիջապես ասել, որ մենք ունենք ոչ միայն հետախուզական տվյալներ, այլ նաև ձայնագրություն, որտեղ Ուկրաինայի ներկայացուցիչները, օրինակ, Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկում են Ռինատ Ախմետովի մասնակցությունը Ուկրաինայում պետական հեղաշրջմանը, որ մեկ միլիարդ դոլար կներդրվի և այլն։ Սա օպերացիա է։ Ռինատ Ախմետովին ներքաշում են Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։ Կարծում եմ՝ նա սկսել է այն։ Կարծում եմ, որ, ցավոք, դա կլինի նրա մեծ սխալը, քանի որ չի կարելի պատերազմել սեփական ժողովրդի դեմ, նախագահի դեմ, որն ընտրվել է Ուկրաինայի ժողովրդի կողմից»,-  հայտարարել է Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան