Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017թթ. ընթացքում ՀՀ ՊԵԿ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների կողմից ներկրված ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. …