Հանրակրթության ոլորտի փոփոխությունները բավականին ծավալուն են և հիմնականում 4 ուղղությամբ են իրականացվելու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Փոփոխությունների առաջին ուղղությունը վերաբերում է ուսուցիչների մասնագիտական զարացման, ատեստավորման տարրակարգի շնորհման գործընթացին՝ նոր գործիքակազմեր կներդրվեն և եղածները կբարելավվեն… Նախատեսում ենք անցնել բազմազան ատեստավորման համակարգի՝ առաջխաղացման հեռանկար ապահովել»,- նշեց փոխնախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

