Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը․ ԱԳ նախարար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը, գրում է Tasnim news-ը։

Չորեքշաբթի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը Իրանի մերժման քաղաքականությունը, մտահոգություն հայտնել կովկասյան տարածաշրջանում վերջին ռազմական հակամարտությունների կապակցությամբ և կոչ է արել զսպվածություն ու հարգանք ցուցաբերել տարածքային ամբողջականության նկատմամբ։

Կոչ անելով ընդլայնել Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ Ամիր Աբդոլլահիանը հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրենց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Նա նաև հույս է հայտնել, որ համատեղ տնտեսական հանձնաժողովը կանցկացվի հնարավորինս շուտ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Միրզոյանն իր հերթին անդրադարձել է երկկողմ հարաբերությունների առաջարկվող ճանապարհային քարտեզին, որը կարևորվել է վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ, և պատրաստակամություն հայտնել Իրանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման նպատակով համատեղ տնտեսական հանձնաժողով ստեղծել։

Նա նաև բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում և ընդգծել Երևանի վճռականությունը՝ Իրանի հետ հարաբերությունները խթանելու հարցում, ասված է Իրանի կառավարության կայքում տարածված հաղորդգրության մեջ։

Տաթև Ֆռանգյան