Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք․ Փաշինյանի խոսքը՝ եռակողմ հանդիպմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 21:34
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հիշեցրել է Ադրբեջանի կողմի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին։

Փաշինյանն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմից հետո իրավիճակն այնքան էլ կայուն չէ, որքան էլ ցանկալի լինի։

«Անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից մի քանի տասնյակ մարդ է զոհվել, միջադեպեր են տեղի ունենում նաև Լեռնային Ղարաբաղում, մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ունենք ճգնաժամային իրավիճակ։ Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք»,- հայտարարել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի եղել սահմանազատում ու սահմանագծում, սակայն պետական սահմանն առկա է և այնտեղ, որտեղ տեղակայված են Ադրբեջանի Զինված ուժերը, ՀՀ ինքնիշխան տարածքն է։

Նիկոլ Փաշինյանը նաև չի համաձայնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, թե եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն ի կատար են ածվել՝ բացի հաղորդակցությունների ապաշրջափակումից։

Դիմելով Պուտինին՝ Փաշինյանը հայտարարել է․ «Մենք և՛ դեմ առ դեմ, և՛ հեռախոսազրույնցների ժամանակ խոսել ենք այն մասին, որ առկա է ռազմագերիների ու այլ պահվող անձանց խնդիրը, որը շատ կարևոր մարդասիրական խնդիր է։ Սակայն կարծում եմ, որ մենք այսօր հանդիպել ենք ոչ թե միայն խնդիրները բարձրացնելու, այլ նաև դրանց լուծումները քննարկելու համար»։

Նա նշել է, որ հայկական կողմը ևս բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է սկսել սահմանագծման ու սահմանազատման գործընթացը։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ տարածքային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը ևս շատ կարևոր է Հայաստանի համար, և Երևանը շահագրգռված է այդ խնդիրները լուծելու հարցում։ ՀՀ վարչապետը նաև հույս է հայտնել, որ այսօրվա քննարկումների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը։

«Իհարկե, մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորմանը։ Մենք կարծում ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասել է Փաշինյանը։

Ընդ որում, ըստ նրա՝ շատ հարցեր կարելի է լուծել ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով։

«Սպասվում են նաև ուղիղ կապեր Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև։ Նման դրական նրբությունները ևս անհրաժեշտ է ընդգծել»,- նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։