ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Գյումրիում և Վանաձորում անցկացվել է «Հայաստան-Ֆրանսիա․ մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես՝ համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ։ Ցուցահանդեսին ներկայացվել են արվեստագետների 55 աշխատանքներ։ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը Factor.tv-ի …

