Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը անմասն չի մնա Դոնբասում պատերազմի դեպքում

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը անմասն չի մնա, եթե Արևմուտքը «պատերազմ սանձազերծի» Դոնբասում կամ Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։

«Նրանք դա լավ հասկանում են․ եթե կրկին պատերազմ սկսեն Դոնբասում կամ Ռուսաստանի հետ սահմանին որևէ տեղ, Բելառուսն անմասն չի մնա։ Եվ պարզ է, թե ում կողմից կլինի Բելառուսը։ Նրանք դա լավ հասկանում են, ուստի սկսել են ամրացնել իրենց հյուսիսային՝ բելառուսա-ուկրաինական սահմանը։ Թեև սրա համար փաստեր չկան, այսօր էլ պատճառներ չկան։ Բացարձակ լռություն է, նույնիսկ ավելի հանգիստ է, քան նախկինում էր»,- ասել է Լուկաշենկոն Պաշտպանության նախարարության ռազմավարական վարչության կենտրոնում ռազմական անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ ինքը տեղեկություն չունի Ուկրաինայի վրա ՌԴ-ի կողմից ծրագրվող հարձակման մասին։

Տաթև Ֆռանգյան