Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ուսումնաշտաբային վարժանք․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ի դիզել-գեներատորային կայանի 2-րդ բաժանմունքում պայմանական առաջացել է հրդեհ, վտանգված են աշխատակիցների կյանքն ու առողջությունը: Պատահարի մասին իրազեկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության և միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոնները: Հրդեհի վայր է ժամանել Հատուկ հրշեջ ջոկատի թվով 2 հիմնական մարտական հաշվարկ:

Վարժանքը վերահսկվել է ատոմակայանի Ճգնաժմային կառավարման կենտրոնից, հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Վահե Դավթյանը, գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ռաֆիկ Բոխյանը և ոստիկանության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սողոմոնյանը: