Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով Դավթաշենի նոր ղեկավարին և ընդգծելով նախկին ղեկավար Միքայել Թումասյանի՝ երեք տարիների արդյունավետ պաշտոնավարումը, Դավիթ Համբարյանը նկատել է, որ մի շարք ոլորտներում Դավթաշենը եղել է առաջատար դիրքերում, ինչն իր ազդեցությունն է ունեցել համայնքի զարգացման գործում, նաև հույս հայտնել, որ նվիրված աշխատելաոճը, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները կօգնեն համատեղ երկար ու արդյունավետ աշխատանքին:

«Մեր ծրագրերի տրամաբանությունը մեկն է՝ ապահովել քաղաքի շարունակական զարգացումը: Այն մոտեցումները, որ ցուցաբերել եք աշխատանքային այս տարիների ընթացքում, իհարկե, գնահատելի են: Միաժամանակ լիահույս ենք, որ առկա լավ հիմքերը հնարավորություն կտան նոր ձեռքբերումներ ունենալ, ինչի արդյունքները կարձանագրեն արդեն բնակիչները»,-ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը և մաղթել բարի երթ:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սաշա Կատվալյանը նշել է, որ շարունակելու է իր ուժերը ներդնել արդեն առավել պատասխանատու պաշտոնում: