Այսօր հայտնի դարձավ, որ Անկախության օրվա առթիվ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները և աշխատակիցները պարգևատրվել են։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է խորհրդարանի կայքում, որտեղ նշված է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերի՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային …

