Միխայիլ Սաակշավիլիի դատավարությունն անցնում է ընդդիմադիրների և ոստիկանության միջև բախումների ֆոնին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի գործով լսումները տեղի են ունենում շենքի մուտքերի մոտ ընդդիմության ակտիվիստների և ոստիկանների միջև բախումների ֆոնին։ Այս մասին դեպքի վայրից հայտնել է DW-ի թղթակիցը։

Դատական լսումներն ընթանում են Սաակաշվիլիի կողմից լիազորությունները հնարավոր չարաշահման գործով, երբ իրավապահ մարմիններին հրաման է տրվել կոշտ ցրել 2007 թվականի նոյեմբերի 7-ի բողոքի ցույցերը, ինչպես նաև «Իմեդի» հեռուստաընկերության շենքի վրա հարձակման գործով։

Մինչ դատական գործի լսումները, DW-ի լրագրողի փոխանցմամբ, դատարանի հարակից փողոցներում հավաքվել է 2-3 հազար մարդ։ Մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացված այդ տարածքում։ Հավաքվածները վանկարկում են «Միշա՛, Միշա՛»։ Իրավապահները փորձել են բացել ճանապարհի երթևեկելի մասը, նրանք ցուցարարների դեմ պղպեղային սփրեյ են կիրառել։

Հիշեցնենք՝ կալանավորումից հետո Վրաստանի նախկին նախագահն առաջին անգամ անձամբ է ներկայացել դատարան։ Սաակաշվիլիին ուժեղ հսկողության տակ Գորիի զինվորական հոսպիտալից դատարան են տեղափոխել։

«Ես չեմ ընդունում դատախազության և վրացական արդարադատության մեղադրանքը: Ես այստեղ չեմ արդեն գրված կատակերգության մաս կազմելու համար»,- ասել է Սաակաշվիլին՝ ելույթ ունենալով դատավորների կոլեգիայի առջև։

Այն բանից հետո, երբ դատական կարգադրիչները քաղաքական գործչին բերել են դատարանի դահլիճ, նախկին նախագահի աջակիցները միացրել են Վրաստանի օրհներգը։ Դատավորները նկատողություն են արել և լռություն պահանջել։

«Դուք արգելո՞ւմ եք իմ ստեղծած Վրաստանի հիմնը»,- հարցրել է Սաակաշվիլին՝ դիմելով դատավորներին։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներից նիստին ներկա են միայն Վրաստանի Առաջին ալիքի լրագրողներն ու օպերատորները։

Տաթև Ֆռանգյան