Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխում են դատարան՝ մասնակցելու դատական լսումներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից տեղափոխում են Թբիլիսիի քաղաքային դատարան, որտեղ ժամը 11։00-ին կսկսվի գործերից մեկով լսումները, հայտնում է Pirveli հեռուստաընկերությունը։

2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման գործով լսումները, որում մեղադրվում է նախկին նախագահը, կայանալու է երկուշաբթի օրը՝ Թբիլիսիի քաղաքային դատարանում։ Սա կլինի քաղաքական գործչի առաջին հրապարակային ելույթը ձերբակալությունից հետո։

«Այժմ Սաակաշվիլիին տեղափոխում են քաղաքային դատարանի շենք, կարելի է հստակորեն ասել, որ այսօր Սաակաշվիլին խոսելու է ժողովրդի հետ»,- հայտնում է հեռուստաընկերությունը։

Վերանշյալ գործով առաջին լսումները տեղի են ունեցել նոյեմբերի 10-ին։ Այդ ժամանակ Սաակաշվիլիին թույլ չեն տվել գտնվել դատական լսումներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։  Սույն գործով դատարանն արդեն չեղարկել է Սաակաշվիլիի խափանման միջոցը՝ կալանքի տեսքով, սակայն քաղաքական գործիչը շարունակում է մնալ կալանքի տակ, քանի որ մեղադրվում է այլ քրեական գործերով ևս։

Այժմ քաղաքական գործիչը գտնվում է Գորիի զինվորական հոսպիտալում, որտեղ բուժում է ստանում 50-օրյա հացադուլից հետո։

Տաթև Ֆռանգյան