ՀՀ մշտական բնակչությունը տարեսկզբի համեմատ նվազել է 3500-ով․ Վիճակագրական կոմիտեի տվյալները

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից դուրս է եկել 1 մլն 179 710 մարդ, նրանցից 548 հազար 887-ը՝ ՀՀ փաստաթղթերով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների վերլուծությունից։

Միևնույն ժամանակ Հայաստան է եկել 1 մլն 112 206 մարդ, որոնցից 445 հազար 316-ը՝ ՀՀ փաստաթղթերով։ Այսպիսով՝ Հայաստանի մուտքերի և ելքերի տարբերությունը կազմում է 67 հազար 504 մարդ, իսկ ՀՀ փաստաթղթերով մուտքերի և լքերի տարբերությունը՝  103 հազար 571-ը՝ ՀՀ փաստաթղթերով։

Քանի որ նախորդ տարին՝ 2020 թվականը համարվում էր ճգնաժամային և տարվա տարբեր ամիսներին գործում էին ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումներ, այս տարվա տվյալները կհամեմատենք 2019 թվականի տվյալների հետ։ Այսպես․ 2019 թվականի հունվար սեպտեմբեր ամիսներին Հայաստան է մուտք գործել 3 մլն 135 506 մարդ, որոնցից 1 մլն 666 321-ը՝ ՀՀ փաստաթղթերով։ Ելքերի թիվը կազմել է 3 մլն 145 363 մարդ, 1 մլն 701 870-ը՝ ՀՀ փաստաթղթերով։ Նկատենք, որ 2019 թվականի համեմատ շուրջ 3 անգամ պակաս են և՛ մուտքերը, և՛ ելքերը։ Այստեղ կարող է իր դերն ունենալ այն փաստը, որ 2020 թվականից հետո կորոնավիրուսով պայմանավորված որոշակի սահմանափակումները դեռևս պահպանվում են, տուրիզմը, ըստ ոլորտի մասնագետների, դեռևս չի վերականգնվել։ 

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 966.8 մարդ՝ ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 1100-ով։ 

Տարեսկզբին ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2 մլն 963.3 մարդ։ Այսինքն՝ հոկտեմբերին՝ տարեկսզբի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 3500-ով։ 

Անժելա Պողոսյան