Սիրիայում թուրքական նոր հարձակման հեռանկարը փորձարկելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ քրդական ուժերին աջակցելու խորությունը, որոնք պարտության մատնեցին ԻԼԻՊ-ին։ Այս մասին գրում է վերլուծաբան Մայքլ Ռուբինը, որին մեջբերում է «Ահվալ» գործակալությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն քրդական Ժողովրդական պաշտպանության միավորումների՝ YPG-ի դեմ հարձակմամբ է սպառնում։ Ռուբինը գրում է, որ Բայդենի պատասխանը լակմուսի թուղթ կլինի՝ …

