ՌԴ-ն Հնդկաստանին վերաբերվում է որպես մեծ տերության՝ բարեկամ ժողովրդով. Պուտին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ-ն Հնդկաստանին վերաբերվում է որպես մեծ տերության՝ բարեկամական ժողովրդով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Հնդկաստանին վերաբերվում ենք որպես մեծ տերության՝ մեզ համար բարեկամ ժողովրդով ու մեզ հետ հարաբերությունների հիանալի պատմությամբ։ Մեր երկրների հարաբերությունները զարգանում են՝ միտված ապագային: Եթե անցյալ տարի մենք տեսանք ապրանքաշրջանառության անկում ավելի քան 17 տոկոսով, ապա այս տարվա առաջին ինն ամիսներին աճն արդեն ավելի քան 38 տոկոս էր»,-ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը համագործակցում են շատ կարևոր, հեռանկարային ուղղություններում։

«Դա վերաբերում է էներգետիկային, բարձր տեխնոլոգիաներին, այդ թվում՝ տիեզերքին։ Վստահ եմ, որ այն ծրագրերը, որոնց մասին մենք խոսել ենք, կիրականացվեն, այդ թվում՝ հնդիկ տիեզերագնացների պատրաստումը»,- ասել է ՌԴ նախագահը։

Բացի այդ, նա նշել է, որ ՌԴ-ն և Հնդկաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում և մտադիր են զարգացնել ռազմական ոլորտում համագործակցությունը։

«Մենք համատեղ զորավարժություններ ենք անցկացնում ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Երախտապարտ ենք մեր աշխատանքի այս բաղադրիչին ձեր ուշադրության համար: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ միասին զբաղվում են նաև ռազմական բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակմամբ ու արտադրությամբ, այդ թվում՝ Հնդկաստանի տարածքում։

Էմմա Չոբանյան