ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին ասված է Գուտերիշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը։ «Նրանք նաև քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ տարածաշրջանային համագործակցության և կայուն խաղաղության առաջմղման ջանքերը»,- …

