«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը նախատեսում է նոր երկաթգիծ կառուցել, որը կկապի Գերանբոյի շրջանը Արցախի գրավյալ Քարվաճառի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Արդեն իսկ իրականացվող ծրագրերից զատ՝ մասնագետները մշակում են «ազատագրված տարածքներում» երկաթուղու կառուցման նոր ուղղություններ։ Այդպիսի ուղղություններից մեկը Դելիմամեդլի-Քարվաճառ ուղղությունն է»,- ասել են ընկերությունից։ «Ադրբեջանական երկաթուղիների» տվյալներով՝ այս երկաթգծի նախնական հայեցակարգային ծրագիրն արդեն պատրաստ է։ «Դելիմամեդլի-Քարվաճառ …

