ՌԴ Ռյազանի շրջանում վառոդի արտադրամասում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱԻՆ-ում աղբյուրը։ «Ընդհանուր առմամբ, այս պահին հայտնաբերվել է 15 մարդու դի, մնացածին որոնում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ հաղորդվում էր 12 դի հայտնաբերելու մասին։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հաստատել է մահացածների …

