Ուզում ենք, որ մեր գյուղը միանա Ծովագյուղին․ Սեմյոնովկայի համայնքապետի պաշտոնակատար

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի 9 մարզի 36 խոշորացված համայնքներում երեկ՝ դեկտեմբերի 5-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Արդեն հայտնել ենք, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքները բոյկոտել էին ընտրությունները։ Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը նշել էր, որ բնակիչները չեն մասնակցել ընտրությանը, քանի որ դեմ են համայնքների խոշորացմանը, որի արդյունքում Ծովագյուղն ու Սեմյոնովկան պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։ Ընտրություններին չմասնակցելով՝ բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել համայնքների խոշորացման գործընթացին։ Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ նման որոշում կայացրել են անմիջապես այն բանից հետո, երբ իմացել են խոշորացման մասին։ Գևորգյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել։ Սեմյոնովկայի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանն էլ մեր հարցին ի պատասխան նշեց, որ, եթե Սեմյոնովկան պետք է ընգրկվեր խոշորացման գործընթացում, ապա գյուղացիները ցանկանում էին, որ համայնքը միավորվեր ոչ թե Սևանի, այլ Ծովագյուղի հետ։

«Մենք ուզում ենք միանալ Ծովագյուղին, այն մեծ համայնք է, որն օր օրի աճում, զարգանում է, թո՛ղ մեր գյուղն էլ հետը զարգանա։ Բնակիչները որոշել են ընտրություններին չմասնակցել, ես էլ, որպես պաշտոնակատար, նրանց կողքին եմ կանգնել․ որտեղ բնակիչները՝ այնտեղ ես»,- ընդգծեց Ժ/Պ-ն։

Նշենք նաև, որ Ծովագյուղում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ Խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։

Արփի Հակոբյան