Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի և Հնդկաստանի միջև «2+2» ձևաչափը դառնալու է երկխոսության արդյունավետ հարթակ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳՆ ու ՊՆ ղեկավարների միջև «2+2» խորհրդատվական ձևաչափը դառնալու է արդյունավետ երկխոսության հարթակ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի քննարկման համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ինձ անկեղծ հաճույք է պատճառում պատմության մեջ առաջին անգամ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների «2+2» ձևաչափով հանդիպմանը մասնակցելը։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել նախագահ Պուտինի ու վարչապետ Մոդիի կողմից։ Վստահ եմ, որ նոր մեխանիզմը կդառնա արդյունավետ երկխոսության հարթակ՝ տարածաշրջանային ու միջազգային թեմաների լայն շրջանակի քննարկման համար, կնպաստի ավանդական փոխըմբռնման խորացմանը, մեր երկրների միջև հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը»,- ասել է Լավրովը «2+2» ձևաչափով բանակցությունների ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն ունեն ավելի արդար, ավելի ժողովրդավար, բազմակենտրոն աշխարհակարգի մոդելի նման տեսլական, առաջ են տանում նույնական կամ մոտ դիրքորոշումներ աշխարհի կարևորագույն խնդիրների ու անվտանգության հետ կապված։ Երկու երկրներն էլ հանդես են գալիս «միջազգային իրավունքի, միջպետական շփումների հավաքական սկզբունքների պահպանման, ինքնիշխան պետություններին ներքին գործերին չխառնվելու օգտին և ունեն հարգանք աշխարհի մշակութաքաղաքակրթական բազմազանության նկատմամբ»։

«Այս ամենը ստեղծում է լավ, ամուր հիմք արդյունավետ աշխատանքի համար՝ այսօր գործարկվող ռուս-հնդկական երկխոսության նոր մեխանիզմի շրջանակներում»,-ասել է Լավրովը։

Հավելենք, որ այսօր երեկոյան աշխատանքային այցով Դելի է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա բանակցություններ է անցկացնելու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Էմմա Չոբանյան