Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում 2021թ. հարուցվել է 286 վարույթ, որոնցից 200-ը՝ դիմումների հիման վրա: «ԱԱՏՄ-ին վերապահված նոր լիազորությունները, Employeeprotect հարթակի հնարավորությունները» թեմայով ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը: «Սկզբնական շրջանում ԱՍՏՄ-ն վերահսկողություն էր իրականացնում միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում, հետագայում օրենսդրական …

