Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում։ Խոսելով 44-օրյա պատերազմի և հայ ռազմագերիների մասին՝ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից …

