Մյանմայում 4 տարվա ազատազրկման է դատապարտվել ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացված Աուն Սան Սու Չժին

Լուրեր

17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
Բոլորը

Երկուշաբթի Մյանմայի դատարանը երկրի նախկին պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին չորս տարվա ազատազրկման է դատապարտել՝ հասարակական անկարգություններ հրահրելու և սանիտարական չափանիշները խախտելու համար, գրում է Euronews-ը։

2021 թվականի փետրվարին Մյանմայում զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն հայտարարեցին և երկրի ղեկավարությանը հեռացրին։ Բանակի ներկայացուցիչները դա պայմանավորում էին լայնածավալ կեղծիքներով, որոնք, նրանց խոսքով, ուղեկցել են 2020 թվականի նոյեմբերին կայացած համընդհանուր խորհրդարանական ընտրությունները։

Հոկտեմբերի վերջին Աուն Սան Սու Չժիի օգնական Վին Թեինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։

Մինչ երկրում ռազմական հեղաշրջումը՝ Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժին փաստացի կատարել է երկրի վարչապետի պարտականությունները։ Պուտչից հետո նրան մեղադրել են կաշառք ստանալու, ներմուծման և արտահանման օրենքների, բնական աղետների հետևանքների վերացման և պետական գաղտնիք չհրապարակելու մասին օրենքները խախտելու մեջ։ Նա նաև մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ։

Տաթև Ֆռանգյան