ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ աշխատում է Արցախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ․ Ադրբեջանը կրկին խոչընդոտում է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Արցախ այցին։ Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց կազմակերպության առաքելությունն այդպես էլ չի կարողանում այցելել Արցախ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ աշխատում է այդ ուղղությամբ։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությանը հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

«Ներկայում մենք աշխատում ենք Ղարաբաղ այդ առաքելության կազմակերպման ուղղությամբ։ Հուսով ենք, որ դա հնարավոր կդառնա մոտ ժամանանկներում, սակայն ներկայում անհրաժեշտ պայմաններ չկան։ Մենք փորձում ենք մանրամասն տեղեկություն ստանալ այդ թեմայով»,- ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

Ստացվում է, որ ադրբեջանական կողմը կրկին համաձայնություն չի տալիս ու տարատեսակ խոչընդոտներ է ստեղծում Արցախ ու նրա գրավյալ տարածքներ առաքելության այցի համար։

Նշենք, որ ամիսներ առաջ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի շուրջ բանակցությունները շարունակվում են, և նշել, որ ադրբեջանական կողմի  պայմաններն ու առաքելության կազմակերպման տեխնիկական մանրամասները փոխանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

«Կազմակերպությունը պետք է որոշում կայացնի այդ հարցով։ Մենք նրանցից ակնկալում ենք արդար ու անաչառ դիրքորոշում, որ կազմակերպությունը հարցը չի քաղաքականացնի, այլ կգործի բացառապես իր մանդատին համապատասխան»,-ասել էր Քերիմովը։

Ադրբեջանական կողմը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ամեն ինչ անում է՝ թույլ չտալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ ու նրա գրավյալ տարածքներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության և այդ աշխատանքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման մասին, որը մերժում է պաշտոնական Բաքուն՝ շարունակելով տարբեր մեղադրանքներ հնչեցնել կազմակերպության հասցեին։

Օգոստոսի վերջին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Վլադանկա Անդրևայի հետ հանդիպմանը կրկին անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին ու նշել, որ հայկական կողմ է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքին։

«Պատերազմից հետո մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից ազդանշաններ ստացանք, որ նրանք ցանկանում են գալ։ Իհարկե, մենք զարմացանք, քանի որ նրանք երբեք չէին գալիս, երբ մենք կանչում էինք, կարելի է ասել՝ գրեթե 30 տարի, իսկ պատերազմից հետո որոշեցին գալ։ Մենք համաձայնեցինք, և ինչքանով ինձ հայտնի է՝ վերջին տեղեկությունն այն է, որ առաքելությունը ձևավորված է, սակայն հիմա Հայաստանը դեմ է դրան։ Դրա համար էլ առաքելությունը կրկին հետաձգվում է»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Ալիևի այս հերթական կեղծիքին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Բացի այդ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ իր հերթին է հասցեական հայտարարություններով նշել, որ առաքելության մուտքի հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է։

Մասնավորապես, դեկտեմբերին կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։

«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։

Հավելենք, որ միայն մայիս–հունիս ամիսներին էր ադրբեջանական կողմից կազմակերպության Արցախ այցի շուրջ դրական տեղաշարժ նկատվում։ Ալիևը հայտարարել էր, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկումներ են անցկացնում ու դրանք գտնվում են առաքելության ժամանման բանակցությունների վերջին փուլում, ինչից հետո՝ հունիսի վերջին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան էր հաղորդել, որ Բաքուն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում են Արցախի գրավյալ տարածքներ կառույցի առաքելության կազմակերպման հարցը։ Խոսքը Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների և Շուշիի մասին է։

Սակայն պաշտոնական Բաքուն վերջին ամիսներին կրկին դիմում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների՝ ամեն կերպ փորձելով անհնարին դարձնել կազմակերպության առաքելության մուտքն Արցախ։

Էմմա Չոբանյան