ՀԱՊԿ ռազմական կոմիտեն կքննարկի հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները։ Այս մասին երկուշաբթի հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ռազմական համագործակցության զարգացման ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Հանդիպմանը կքննարկվեն Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և դրանց տեղակայման ու օգտագործման ժամանակ կոալիցիոն ուժերի օդային ծածկույթի կազմակերպմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խաիրուլոևը՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ։

«Ռազմական կոմիտեի անդամներին կտեղեկացվեն ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին, որոնք առաջարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից 2022 թվականին կազմակերպության նախագահության ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան