Հաճախակի սպանություններով Ադրբեջանը վախի մթնոլորտ է ստեղծում Արցախում․ էթնիկ բնաջնջում չպիտի թույլ տա միջազգային հանրությունը․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ

-Տիկի՛ն Թաթիկյան, չափազանց կարևոր խնդիր է արցախցիների անվտանգության ապահովումը։ Արդեն մեկ տարի է՝ Արցախում է ռուսական խաղաղապահ զորախումբը, սակայն կան դեպքեր, երբ ադրբեջանցիները մտածված ձևով սպանել են հայ բնակիչների՝ Մարտակերտում տրակտորիստի սպանությունը ռուս խաղաղապահի կողքին, Շուշիի մատույցներում ջրագիծ նորոգողների ուղղությամբ կրակը և սպանությունն ու վիրավորումը։ Էլի կարելի է հիշել։ Սպանությունների ժամանակ լսել ենք ստանդարտ տեքստ ՌԴ ՊՆ-ից, որ հետաքննվում է, պատժվածների դժվար թե տեսնենք։ Չկա՞ վտանգ, որ անպատժելիության կվերածվի սա, ինչո՞վ եք պայմանավորում ադրբեջանցիների սանձարձակ պահվածքը խաղաղապահների աչքի առաջ։

-Գիտեք՝ շատ վտանգավոր է այդպիսի անպատժելիության մթնոլորտի նորմալիզացումը, նույնիսկ մեր գիտակցության մեջ առաջին անգամ ավելի բուռն էինք հակազդում, քան հիմա։ Տարբեր խաղաղապահ առաքելությունների պատասխանատվության գոտիներում եղել է նույնիսկ ցեղասպանություն՝ Ռուանդայում և Սրեբրենիցայում։ Սակայն դա եղել է վաղուց և եղել է նախորդ դարում։ Դրանից հետո ՄԱԿ-ը և խաղաղապահներն այնքան քննադատվեցին, որ ՄԱԿ-ը բավականին փոխեց ու զարգացրեց խաղաղապահության իր կոնցեպտը։ Դա նշանակում է, որ նախքան այդ դեպքերը խաղաղապահները կարող էին ուժ կիրառել միայն սեփական ինքնապաշտպանության նպատակով, սակայն հիմա դա միանշանակ փոխվել է՝ վերջին 20 տարում խաղաղապահները պետք է և պարտավոր են ուժ կիրառել իրենց առաքելության նպատակի իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով։ Հարցն այն է, որ այս միջազգային առաքելությունը միջազգային մանդատ չունի և չգիտենք՝ իրավական հիմքը գոյություն ունի, թե՝ չէ։ Արտառոց է, որ միայն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև է ստորագրվում խաղաղապահների հուշագիրը, և մենք չգիտենք դրա բովանդակությունը։ Միջազգային խաղաղապահության դեպքում պետք է սահմանված լինի, որ երբ մի կողմը հանցագործություն է կատարում, ապա ի՞նչ է կատարվում հանցագործի հետ, ո՞վ է իրավասու նրան ձերբակալել, դատել կամ պատժել։

-Ադրբեջանում պետական մակարդակով լայնածավալ հակաքարոզչություն է տարվում ռուս խաղաղապահների դեմ, Ալիևի խորհրդականն է անգամ հայտարարել՝ նրանք ժամանակավոր են տեղակայված։ Մինչ օրս խաղաղապահների տեղակայման ռուսական առաջարկի շուրջ չկա համաձայնություն՝ Բաքուն չի ստորագրել տեղակայման մանդատը։ Դեռ հունիսին Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց էր հրապարակել, որում ադրբեջանցի պաշտոնյան անանուն մնալու պայմանով պատմել էր՝ Ադրբեջանը չի համաձայնվում մի շարք դրույթների՝ ցանկանալով, որ ՌԴ-ն հայտարարի հստակ՝ տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում։ ՀՀ-ն և ԼՂ-ն դա մերժել են։ Եթե համաձայնություն չլինի, ի՞նչ կնշանակի դա, անվտանգային ռիսկերը ինչպե՞ս զսպել այդ պարագայում, ինչպե՞ս շրջանցել Ադրբեջանի առաջացրած խոչընդոտները։

-Մեխանիզմը կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կանոնադրության 7-րդ բաժնի համաձայն, որը կլինի միայն այն դեպքում, եթե լինի հակամարտության լայնածավալ սրում։ Դա, իհարկե, ոչ ոքի համար ցանկալի չէ, բայց եթե դա լինի կանոնադրության 6-րդ բաժնի համաձայն, ապա Ադրբեջանի համաձայնությունը պետք է, և կարծում եմ՝ ամենաճիշտը կլինի այն, որ Մինսկի խմբի երեք համանախագահները, ինչպես նաև Եվրամիությունը, այլ կազմակերպություններ համագործակցեն, համաձայնության հանգեն իրար հետ և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ավելի մեծացնեն, որպեսզի Բաքուն համաձայնվի։ Ադրբեջանը պարզապես փորձում է ընդհանրապես ժխտել Լեռնային Ղարաբաղի գոյությունը և հակամարտության գոյությունը, փորձում է հասնել նրան, որ անգամ ռուս խաղաղապահը այնտեղ չլինի չորս տարի հետո։

Ադրբեջանի տակտիկան պարզ է, բայց ես հույս ունեմ՝ միջազգային հանրությունը դա թույլ չի տա, առաջին հերթին՝ ՌԴ-ն, երկրորդ հերթին՝ Մինսկի խմբի համանախագահները, քանի որ միջազգային հանրությունը պատասխանատու կդառնա եվրոպական հարևանության շրջանում էթնիկ նոր բնաջնջման համար, ինչն ակնհայտ է Արցախի պարագայում։ Եթե նույնիսկ էթնիկ բնաջնջումը չկատարվի ամենադրամատիկ տարբերակով՝ սպանություններ, դա կարող է կատարվել տեղահանության և հայաթափման միջոցով, ավելի փափուկ տարբերակով։ Ադրբեջանի այս գործողությունները կարելի է համարել դրան ուղղված։ Ադրբեջանը հաճախակի սպանություններով ստեղծում է վախի մթնոլորտ Արցախում, հետևաբար՝ բազում արցախցիներ, իրենց անվտանգ չզգալով, կարող է Հայաստան գան, Ռուսաստան կամ Շվեդիա գնան։ Ակնհայտ է Արցախի նպատակը՝ իրենց Արցախը պետք է առանց հայերի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան