ՌԴ-ն թուրքական յաթաղանով է մեր դեմ գործում՝ փրկարար ներկայանալով․ Կրեմլը թքած ունի միջազգային իրավունքի վրա․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրեր առաջ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, թե դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն չունի։ Ի՞նչ էր տեղի ունեցել մինչ այդ ռուս լրագրողն էր Ալեն Սիմոնյանին մեղադրել, թե ՀՀ իշխանությունները հանձնել են Ղարաբաղը, որ փոխեն աշխարհաքաղաքական վեկտորը։ Սիմոնյանն էլ պատասխանել էր «Հայաստանի հասարակությունն էլ նույն մոտեցումն ու կարծիքն ունի, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը: Եթե ինչ-որ մեկը ուզում էր հանձնել Ղարաբաղը, դա անելու մի քանի տարբերակ կար, ներառյալ՝ «Լավորվի պլանը»»: Ալեն Սիմոնյանին ՀՀ-ում քննադատեցին, որ դաշնակից ՌԴ-ի հետ անզգույշ է խոսել, դա կարող է վնասել։ Համամիտ չե՞ք, միգուցե, արժեր դիվանագիտական լեզո՞ւն գործի դնել։

-Ինչո՞ւ չպետք է անունը տար «Լավորվի պլանի», հակառակը՝ մենք տարիներով դա ենք պահանջում, որ մեր ազգային շահերը պաշտպանվեն, Ալեն Սիմոնյանն էլ պաշտպանել է։ Եղե՞լ է «Լավորվի պլան», թե՞ չէ, իհարկե՝ եղել է։ Եթե չի եղել, ո՞նց Արցախն այս վիճակում հայտնվեց, Հայաստանը՝ նույնպես։ Պատերազմի հենց սկզբում իր սառը, սպանիչ դեմքով Լավրովը, ում ես նմանեցնում եմ Հիտլերի արտգործնախարար Ռիբենտրոպին, կարծես հայր և որդի լինեն, նույն գործն էլ անում են, ասաց, որ չէ՝ «5+2»-ը պիտի կատարվի։ Հրաման էր դա։ Ինչո՞ւ Ջրականում սպանդի վերածվեց մեր զորքի դիմադրությունը, ինչո՞ւ անկառավարելի մնաց, ինչո՞ւ անկառավարելի մնաց ողջ հիերարխիան, «Բայրաքթարի» վրա գրեցին ու պրծավ։ Բայց ո՞վ է էշը՝ կներեք բառի համար։ Եվ հետո՝ Շուշիում պարետ եղե՞լ է, թե՞ ոչ։ Ինչո՞ւ Շուշին առեղծվածային ձևով հանձնվեց այնպես, ինչպես 1920 թվականի հոկտեմբերի 30-ին Կարսի ամրոցը հանձնվեց թուրքերին՝ նույն ռուսական նախաձեռնությամբ։ Այստեղ կոկորդիլոսի արցունքներ են թափում։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր է այսօր լուծում Ռուսաստանը։

-Պուտինը հիմա խնդիր ունի 2007 թվականին «Վալդայում» ելույթից հետո, երբ նա ասաց՝ աղետ էր ԽՍՀՄ-ի քայքայումը, բայց աղետ էր իրենց համար։ Ազատություն ստացած երկրների համար ի՞նչն էր աղետ։ Եթե իրենք իրենց տեղը մնային, մենք 30 տարի մեր երկիրը գողապետերից ազատագրած կլինեինք և կունենայինք արժանապատիվ պետություն։ Պուտինը սկսել է միջազգային աշխարհակարգի քայքայման, քանդման գործընթաց՝ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածք Լուգանսկ, Դոնբաս, հետո նաև՝ Աբխազիա և Օսիա, որն իր տարածքը չի, վրացական է, այստեղ՝ Արցախ։ Նա դարերով մեր դեմ աշխատում է թուրքական յաթաղանով՝ ներկայանալով փրկարար։ Կրեմլը թքած ունի միջազգային օրենքի և իրավունքի վրա, նաև դաշնակից ասվածին են յուրահատուկ մեկնաբանություն տվել՝ պիտի թուղթ բերես և այլն։ Պարզվում է՝ այն ժամանակ Արցախը ՀԱՊԿ-ում չէր, հիմա էլ մեր արևելյան սահմանները հայտնի չեն։ Վերջը ի՞նչն է հայտնի, կասե՞ք։ Բա ո՞ւմ հետ էիր պայմանագիր կնքում, էս ղոլաններին ինչի՞ էիր աճեցնում։ Ուզածդ ի՞նչ է։ Սրանք միջազգային իրավունքի նկատմամբ ռևիզիայի և այլասերման քաղաքականություն են վարում։ Բայց, ինչպես ասում են, աշխարհը ծղոտով չի ծածկված, ԱՄՆ-ն վերադառնում է՝ ինչպես Բայդենն ասաց։

-Եկեք ՀՀ-ի ելքերից և հնարավորություններից էլ խոսենք ՀՀ-ում շատ հաճախ քննարկումներին դեպրեսիվ բնույթ է տրվում, բայց չէ՞ որ պետությունը կա և լինելու է, և անհրաժեշտ է այս իրավիճակից լուծումներ գտնել։ ՀՀ-ի գրեթե բոլոր հարևանները բռնատիրական են և, բնականաբար, փորձելու են խանգարել ՀՀ-ի ժողովրդավարացմանը։ Մի քանի օրից «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը տեղի կունենա։ Ի՞նչ հնարավորություն է դա բացում ՀՀ-ի առաջ։

-Հայության մի մասի մոտ մազոխիզմի հակում կա՝ ծնված օրից։ Եթե իրար հավասար լավն ու վատը կան, ինքը պետք է ասի՝ վատ է։ Այստեղ աշխատում է 5-րդ շարասյունը՝ ի դեմս անձերի։ Մենք ունե՞նք շանս, թե՞ չէ․ կա մի սերունդ, որն աննահանջ է պետության շահերի պաշտպանության դիրքերում։ Մենք մշակույթի և քաղաքակրթության իմաստով Արևմուտք ստեղծած ժողովուրդ ենք․ ո՞վ կար աշխարհում՝ կար Հունաստան, Իրան, Հայաստան և Հռոմ, մենք մեր մշակութային և քաղաքակրթական կոդը կորցնելու իրավունք չունենք։ Մեր մշակույթն արևմտյան է։ Ի՞նչ կտա մեզ այդ գագաթնաժողովը․ ժողովրդավարությունը մեզ խիստ է անհրաժեշտ, բայց ոչ այն մեկնաբանությունը, որ կա՝ երբ ով ինչ ուզում անում է, որպեսզի մեր ժողովուրդը դրսևորի իր ազատությունը, իր ստեղծագործ էությունը։ Մենք ժողովրդավարությանը ձուլված ժողովուրդ ենք հնուց։ Մենք վերադառնում ենք այն պետությունների հետ փոխհարաբերություններին, որոնց հետ մենք հազարավոր տարիներ ապրել և սնվել ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան