Արթուր Վանեցյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործիչների նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր է հնչեցրել. քրգործը դատարանում է

Լուրեր

11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Քաղաքացի Արշակ Էդուարդի Շահինյանին մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու մասին հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Արշակ Շահինյանը, սոցիալական ցանցում ստեղծել է «Արշակ Շահինյան» անվամբ անհատական էջ, որով շփվել է տարբեր անձանց հետ։ Քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված՝ դիտավորությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի, Գառնիկ Իսագուլյանի, Իշխան Սաղաթելյանի հասցեին՝ խոստանալով պարգևատրել նրանց գնդակահարողին։

Տեղադրված նյութի բովանդակության վերաբերյալ տարբեր անձանց թողած մեկնաբանություններից հետո օգտատերը ջնջել է «Արշակ Շահինյան» անվամբ անհատական էջը:

Արշակ Շահինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Ռոզա Վարդանյան